+374 44 00 02 12

Մեր մասին

Living Realty-ն անշարժ գույքի գործակալություն է Երևանում, որն օգնում է գտնել, գնել, վաճառել և վարձակալել բնակարաններ, տներ, կոմերցիոն տարածքներ և հողատարածքներ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։ Մենք առաջարկում ենք անշարժ գույքի գործարքների ամբողջական աջակցություն՝ ներառյալ իրավաբանական խորհրդատվություն և ուղեկցում։ Մեր մասնագետներն իրականացնում են գույքի փաստաթղթերի և սեփականության իրավունքի նախնական ստուգում, գնահատում հնարավոր իրավական ռիսկերը, ապահովում առուվաճառքի գործարքների իրավական ուղեկցում, ինչպես նաև կազմում և ստուգում վարձակալության պայմանագրերը՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն ինչպես գնորդներին, այնպես էլ վաճառողներին։ Մեր նպատակն է ապահովել գործարքների թափանցիկությունն ու անվտանգությունը, նվազեցնել հնարավոր իրավական ռիսկերը և օգնել հաճախորդներին կայացնել վստահ և տեղեկացված որոշումներ։

Մեր կայքում տեղադրված յուրաքանչյուր հայտարարություն ունի իր անհատական համարը (ID)։ Մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել մեր մենեջերին, նշել Ձեզ հետաքրքրող հայտարարության համարը, և մենք Ձեզ կկապենք տվյալ գույքի համար պատասխանատու բրոքերի հետ։

Կապ մեզ հետ